Հունվարի 1-ից սոցփաթեթի հատկացման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ․ ընդլայնվել է շահառուների շրջանակը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ 

Արդյունքում՝ -վերականգնվել է այն հիմնադրամների աշխատողների սոցփաթեթից օգտվելու իրավունքը, որոնք նախկինում, հանդիսանալով պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներ, եղել են սոցփաթեթի շահառու, սակայն այդ ՊՈԱԿ-ի՝ վերակազմակերպման արդյունքում հիմնադրամներ դառնալուց հետո, այլևս սոցփաթեթի շահառու չեն հանդիսացել, -սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկը լրացվել է նոր պետական կազմակերպություններով՝ նույն ոլորտում գործունեություն ծավալող նույնատիպ կազմակերպությունների (հանրակրթական ծրագրերով ուսուցանող դպրոցների և վարժարանի) աշխատողների համար միատեսակ սոցիալական երաշխիքներ նախատեսելու և սոցիալական արդարության պահպանման նպատակով։ 

318