Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սարատովում գազի պայթյունի հետևանքով փլուզվել է 10 հարկանի բնակելի շենքի մուտքը։ Առնվազն 4 մարդ մահացել է, այդ թվում՝ մեկ երեխա՝ հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վթարը տեղի է ունեցել քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում, ինչի հետևանքով 1-10-րդ հարկերի անկյունային մուտքը քանդվել է։ «Դեպքի վայրում աշխատում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները՝ ավելի քան 20 փրկարար, կինոլոգներ և 8 միավոր տեխնիկա. ապամոնտաժում և զննում են փլատակները, տարհանում բնակիչներին»,- հայտնել են ԱԻՆ-ից։

Փլատակներից հաջողվել է փրկել առնվազն 11 մարդու: Շենքի բնակիչները տարհանվել են։

395