Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Աթենքի կենտրոնում, ինչի  հետևանքով պատմական երկհարկանի շենքը գրեթե ամբողջությամբ փլուզվել է՝ վերածվելով ավերակների կույտի։ Պայթյունի ալիքը հսկայական է եղել. այն կոտրել է հարևան բնակելի շենքերի և խանութների պատուհանները, պոկել պատշգամբները, վնասել շենքերի ճակատային մասերը: Լուրջ վնասվել են կայանված մեքենաները, ինչպես նաև Առաջին հունական ավետարանական եկեղեցին:

Ըստ պաշտոնական տվյալի՝ երեք մարդվիրավորվել է, տարհանվել է երկու բնակիչ: Հունական լրատվամիջոցների տվյալներով՝ շենքի մի մասը կարճ ժամանակով վարձակալության է տրվել զբոսաշրջիկներին։ Միջադեպի պաշտոնական պատճառը դեռևս հետաքննության փուլում է, բայց քննիչները պայթյունի հիմնական պատճառը համարում են գազի արտահոսքը:

70