Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում այսօր հանդես է եկել բանախոսությամբ։

Վարչապետն իր ելույթում մեջբերումներ է արել Աստվածաշնչից, այնուհետ խոսել իրական Հայաստանի տեսլականի մասին։

Նա նշել է, որ մարդու ամենամեծ դժբախտությունը այն է, որ ինքը չգիտի, թե ինչքան երջանիկ է։

«Սա շատ ուժեղ ուղերձ է, որովհետև մեր դժբախտությունը եղել է այն, որ մենք հենց հայրենիք և պետություն հարաբերություններում չենք նկատել, թե մենք ինչքան երջանիկ ենք։

Եվ սա հիմնավորելու համար ես սովորաբար բերում եմ մի այսպիսի օրինակ․ «Եկեք պատկերացնենք մի մեծ  վիրտուալ կշեռք և կշեռքի մի նժարին դնենք 300,000 քառակուսի կիլոմետր հայրենիք, բայց առանց միջազգայնորեն ճանաչված պետության, և  մյուս նժարին դնենք 29743 քառակուսի կիլոմետր հայրենիք, բայց որպես միջազգային ճանաչված պետություն։ Եվ փորձենք կշռել՝ որը ավելի  ծանր կլինի։ 

Ինձ համար ամենածանրը կլինի միջազգայնորեն ճանաչված պետությունը»,- նշել է վարչապետը։

278