Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հայտնի քաղաքական շրջանակները մի ժամանակ հայտարարում էին, թե չգիտեն, թե ինչ է բանակցում Նիկոլ Փաշինյանը և ինչ խաղաղության փաստաթուղթ է համաձայնեցված։ Այնուամենայնիվ, նրանք գուժում էին, թե ամեն ինչ հանձնված է։

Այժմ, երբ խաղաղության համաձայնագրի տեքստը հրապարակվել է, հուսով եմ՝ գոնե այդ շրջանակները այն կկարդան և, եթե թեկուզ մի փոքր ազնիվ լինեն քաղաքացիների հետ, ներողություն կխնդրեն նրանցից՝ ապատեղեկատվություն տարածելու և տեղեկատվական տեռորի ենթարկելու համար»։

125