Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Ալեքսանդր Ա․-ն իր վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Ակբա բանկ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

 Տարածքը սահմանազատել են պարեկները։

 Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով, մինչդեռ դեպքի վայրից մոտ 100 մետր հեռավորության վրա առկա է եղել վերգետնյա հետիոտնային անցում։
 

74