Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-ին, Ֆեյսբուք սոցիալական ցանցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էջում կհեռարձակվի ուղիղ եթեր:

Այդ եթերի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը կպատասխանեն ձեզ հուզող հարցերին, որոնք նախապես հավաքագրվել են մինչև օգոստոսի 8-ը։

«Միաժամանակ հայտնում ենք, որ օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակի հստակեցման և նախապատրաստական աշխատանքների արդյունավետ պլանավորման նպատակով հաշվի կառնվեն ուսուցիչների կողմից բարձրացված խնդիրների դիտարկումն ու վերլուծությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

183