Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 16-ին` առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։
«ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։
Դեպքի վայրում, գետի տարբեր հատվածներից կատարվել են ջրի ու հողերի նմուշառումներ։
Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։
18 Օգոստոս, 2025 16:23
811
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
20 Հուլիս, 2026 15:19
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ԱՆ-ին՝ ներկայացնելով helpcourt.am-ի գործունեության վերաբերյալ մտահոգությունները
18 Հուլիս, 2026 12:17
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարի և նրան օժանդակած 2 անձի՝ փողերի լվացմանն առնչվող գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան
17 Հուլիս, 2026 12:53