Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող ձկնաբուծարանում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։

Քաղաքացի Թ.Ս.-ն ձկնաբուծության նպատակով ջրառ է իրականացրել 2 խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Ապօրինի օգտագործված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 3984768խմ։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ նշված 2 խորքային հորի շահագործումը կասեցվել է։

902742851_1665250505047788_609259577631762826_n.png (1.09 MB)

Իրավախախտի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 200.000 դրամի չափով։

Ապօրինի ջրառի հետևանքով ջրային ռեսուրսներին պատճառվել է 35.862.912 դրամի վնաս:

Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

232