
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության Վանաձորի տեղամասի աշխատակիցները օգոստոսի 22-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Եղեգնուտի անտառպետության 7-րդ պահաբաժնում կանգնեցրել և ստուգման են ենթարկել Լոռու մարզի Վահագնաձոր բնակավայրի բնակիչ Կ.Հ.-ի վարած ՈւԱԶ մակնիշի 37CX236 պետհամարանիշներով ավտոմեքենան:
Այս մասին հայտնել է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը։
Ստուգմամբ պարզվել է, որ մեքենան բեռնված է եղել շուրջ 1,5 խմ տարբեր տեսակի փայտանյութով:
Մեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել և ասել է, որ մեքենայում առկա փայտանյութը հատել է անձնական կարիքների համար:
Իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ: