Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Արարատի մրզում էր: 

Նախարարությունից հայտնում են՝ մարզպետ Սեդրակ Թևոնյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, համայնքապետերի հետ նախարարը ողջ օրը շրջել է մարզի տարբեր համայնքներում և ծանոթացել է պետական բյուջեի, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին:

Նախարարը նախ դիտարկել է  Չարբախ-Դարակերտ 2,2 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Շինարարական աշխատանքները ներկայում ակտիվ ընթացքի մեջ են:

Այնուհետև նախարարն այցելել է Մրգավետի մարզային նշանակության  1,2 կմ հատվածի, ինչպես նաև Մրգավետ-Արևշատ հատվածի շինհրապարակ: Երկու շինարարական օբյեկտներում էլ ակտիվ աշխատանքներ էին ընթանում:

Նախարարը հետևել է նաև Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրի 50 տեղ հզորությամբ մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Մանկապարտեզը կառուցվում է սուբվենցիոն ծրագրով՝ 132 մլն դրամ արժեքով: Աշխատանքների 95 տոկոսը կատարված է:  

Նախարարը դիտարկել է նաև Նուբարաշենից Երևան գնացող հիմնանորոգված ավտոճանապարհը: 1.4 կմ հատվածը հիմնանորոգվել է այս տարի: Աշխատանքներն ավարտվել են:

Շինաշխատանքները ընթացքի մեջ են  Վերին Արտաշատից Այգեպատ գնացող մարզային նշանակության ավտոճանապարհի վրա: Շուրջ 1 մլրդ դրամ բյուջեով նախատեսված է ասֆալտապատել 4.3 կմ:

Նախարար Խուդաթյանը եղավ նաև Վեդի համայնքում: Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է:

Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրում էլ նախարարը ծանոթացավ  բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին, որոնք ավարտվել են և սեպտեմբերի 1-ից պարտեզը իր դռները կբացի 120 փոքրիկների առաջ:

Շինարարական բոլոր օբյեկտներում նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ։

74