
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Արամ Թումանյանի վարած «SHACMAN» մակնիշի ինքնաթափ բեռնատարն ու Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկարամ Գարսևանյանի վարած «VOLVO» մակնիշի գլանատակառ բեռնատարը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել վարորդներից Ա. Թումանյանին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Բախման հետևանքով բեռնատարից վառելիքի արտահոսք է սկսվել:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: