Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 28-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Ամերիկյան առևտրի պալատի (AmCham)  Թվային փոխակերպման կոմիտեի ընդլայնված նիստին, որը նախագահում էր «Synergy International Systems» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Աշոտ Հովհանեսյանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

Նիստին մասնակցում էին նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) տնօրեն Ներսես Երիցյանը և ներկայացուցիչները, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, ինչպես նաև AmCham-ի Հայաստանի անդամները։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ երկարատև քննարկումներից հետո, ի վերջո, «Կիբեռանվտանգության մասին» և հարակից օրենքների նախագծերը հավանության են արժանացել Կառավարության կողմից և ներկայացվել ԱԺ քննարկմանը: 

Իր խոսքում նախարարը կարևորել է, թե´ պետական, թե´ մասնավոր ոլորտներում կիբեռանվտանգ միջավայր ունենալու անհրաժեշտությունը և ջանքերի մեկտեղումը` այդ նպատակին հասնելու համար:

Այնուհետև քննարկվել է օրենքների նախագծերի  վերջին տարբերակների վերաբերյալ AmCham-ի կողմից ներկայացված մեկնաբանություններն ու առաջարկները։ 

Քննարկման ավարտին կողմերը պայմանավորվեցին ամփոփել բոլոր ընդունելի առաջարկները և հնարավորության դեպքում ներառել դրանք օրենքների նախագծերում՝ ԱԺ քննարկումների ընթացքում։

68