Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 21-ին Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալ Կլաուդիո Կորդոնեի հետ, հայտնում է ԱԳՄԱՆ-ը։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Սիրիայում իրավիճակի և ընթացող գործընթացների շուրջ, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում հումանիտար իրավիճակին, առկա մարտահրավերների հաղթահարմանն ու ՄԱԿ-ի նախաձեռնություններին։ Այս համատեքստում Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի կողմից արդեն իսկ տրամադրված աջակցության, ինչպես նաև հնարավոր նոր նախաձեռնությունների մասին տեղեկատվություն և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Սիրիայում հումանիտար խնդիրների հասցեագրմանն ու կայունության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին»,-ասված է հաղորդագրության մեջ։

184