Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ մայրաքաղաքի երեք այգիներում կանցկացվի «Երևանի գիշերները» դասական երաժշտական համերգաշարը։

Նպատակ
Նախագծի հիմնական առաքելությունն է Երևանի այգիներում հնչեցնել բարձրաճաշակ դասական երաժշտություն՝ այն հասանելի դարձնելով ինչպես երևանցիների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։ Բացօթյա համերգները հնարավորություն կտան հանդիսատեսին վայելել համաշխարհային և ազգային դասական ստեղծագործություններ հանգստի և զբոսանքի մթնոլորտում՝ առանց համերգասրահ այցելելու անհրաժեշտության։

Ծրագիր
Համերգային երեկոների ընթացքում կհնչեն հայ, ռուս և եվրոպացի մեծ կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններ։ Ծրագիրը ներառում է ինչպես նուրբ ոկալիզներ՝ ներշնչված Լուսինե Զաքարյանի արվեստով, դարձնելով այն հասանելի լայն լսարանի համար, այնպես էլ Սատիայի նրբաճաշակ ֆրանսիական մեղեդիներ՝ հանդիսատեսի մոտ ձևավորելով սեր և հետաքրքրություն դասական երաժշտության հանդեպ։

Համերգների ժամանակացույց

Սեպտեմբերի 12-ին, ժամը 19:00 – Սիրահարների այգի, աջակից «Պողոսյանների պարտեզներ»

Սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00
-Մերգելյան այգի

Սեպտեմբերի 15-ին, ժամը 19:00
- Սիզնս այգի

Հանդիսատեսը կվայելի հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների հայտնի ու սիրված ստեղծագործությունները։
Լուսինե Զաքարյանի ոգեշնչմամբ ստեղծված նուրբ ոկալիզից մինչև Սատիայի մեղեդիները՝ ծրագիրը նպատակ ունի ձևավորել հետաքրքրություն ու սեր դասական բարձր արվեստի նկատմամբ՝ հասանելի դարձնելով այն առավել լայն լսարանի համար։

Մասնակիցներ
Համերգաշարին հանդես կգա «Կանտատա» անսամբլը․
• Վարսենիկ Ավանյան – մեցցո-սոպրանո, ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի
• Ելենա Վարդազարյան – դաշնամուր, միջազգային մրցույթների դափնեկիր
• Գայանե Աբրահամյան – ջութակ, ՀՀ վաստակավոր արտիստ
• Գառնիկ Ենգիբարյան – թավջութակ, միջազգային մրցույթների դափնեկիր


Մուտքն ազատ է։
Համերգաշարը հրավիրում է բոլորին բաց երկնքի տակ վայելելու դասական բարձրարվեստ երաժշտության հմայքը։

165