Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։03-ին, Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուղեձոր գյուղի մոտակա սարին ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպարատիվ խմբեր։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-րդ կմ-ին հարակից տարածքում։

Հայտարարվել է անձնակազմի հավաք։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է խոտածածկույթ և բուսածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07։38-ին։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են շուրջ 40 փրկարարական ծառայող և Մարտիրոս գյուղի կամավորական խմբից  8 կամավորական։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

112