Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ճապոնիայի 2026 ֆիսկալ տարի․ կայուն զարգացման նպատակների համաշխարհային առաջնորդ» (SDGs Global Leader JFY 2026) խորագրով ծրագրի շրջանակում հայտարարվում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ՝ Ճապոնիայի համալսարանների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում (Ph.D.) ուսանելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագիրը նախատեսված է պետական պաշտոնյաների և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների համար, որոնք կնպաստեն Հայաստանում քաղաքականության մշակման կամ իրագործման գործընթացի բարելավմանը՝ կայուն զարգացման խնդիրներ լուծելու և սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու հեռանկարով։ Ուսման շրջանակում հետազոտական աշխատանքը ևս պետք է առնչվի կառավարության՝ կայուն զարգացման քաղաքականության բարելավմանը նպաստող թեմաներին։

Մագիստրատուրայի ծրագրին կարող են դիմել մինչև 35 տարեկան (2026 թ․ ապրիլի 1-ի դրությամբ) անձինք, որոնք ունեն բակալավրի կամ մագիստրոսի աստիճան։

Ասպիրանտուրայի ծրագրին կարող են դիմել մինչև 40 տարեկան (2026 թ․ ապրիլի 1-ի դրությամբ) անձինք, որոնք ունեն մագիստրոսի աստիճան։

«Թեկնածուներն ընտրվելու են ՃՄՀԳ-ի կողմից, այնուհետև վերջիններս հանձնելու են ընդունելության քննություններ՝ ըստ համալսարանների պահանջների (տրամադրված ցանկից թեկնածուները կարող են ընտրել 3 համալսարան)։ Ծրագրի հետ կապված ծախսերի մեծ մասը հոգալու է ճապոնական կողմը։

Ծրագրով հետաքրքրված անձինք կարող են մինչև հոկտեմբերի 15-ը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով լրացված հայտադիմումները և փաստաթղթերի ամբողջական փաթեթը:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 10 568805, +374 77 710760 հեռախոսահամարներով (ՃՄՀԳ խորհրդատու Ռուզան Խոջիկյան, հասցե՝ 25/14-4 Նալբանդյան փողոց, Երևան)»,- ասված է հաղորդագրությունում:

111