Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվային մրցարշավը։

«Մրցարշավը անցկացվելու է սեպտեմբերի 10-13-ը, չորսօրյա տևողություն ունի։ Առաջին օրը երթուղին կլինի Գավառ-Մարտունի՝ 135 կիլոմետր, երկրորդ օրը՝ Կիրանց-Ստեփանավան՝ 177 կիլոմետր, երրորդ օրը՝ Մարտունի-Դիլիջան-Պարզ լիճ՝ 162 կիլոմետր, իսկ չորրորդ օրը մրցարշավը ամբողջությամբ կանցկացվի Երևանում՝ 113 կիլոմետր ընդհանուր երկարությամբ»,- նշել է Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ մրցարշավին նախատեսվում է 18-20 թիմի մասնակցություն տարբեր երկրներից։ «Մրցարշավին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը»,- ասել է նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ «Tour of Armenia»-ի անցկացումը կարևոր է ոչ միայն սպորտային, այլև Հայաստանի միջազգային ճանաչելիության և զբոսաշրջային ներուժի ներկայացման տեսանկյունից։ «Միջազգային բազմօրյա հեծանվային երթերը հսկայական դրական ազդեցություն են թողնում երկրի միջազգային տեսանելիության և ճանաչելիության վրա»,- նշել է նա։

98