
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր մոտ ժամը 11։00-ից Հայաստանում անհասանելի է Google-ը և դրան պատկանող Youtube-ը, Gmail-ը ու մի շարք ծառայություններ։
Google Outage Map-ի տվյալներով՝ Google-ի հետ կապված խնդիրներ կան Հայաստանում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Բուլղարիայում, Սերբիայում և մի շարք այլ երկրներում։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Araratnews-ի հետ զրուցում ասաց, որ դեռ որևէ պաշտոնական տվյալ չկա, թե ինչի հետ է կապված խնդիրը, բայց պատճառը մեծ հաշվով կարող է լինել կապուղիների կամ Google-ի Data կենտրոնների հետ կապված՝ հաշվի առնելով, որ մի հատվածում է խափանումը։
«Շատ քիչ հավանական է, որ հաքերային հարձակում լինի ընկերության դեմ։ Տեխնիկական խնդիրը կարող է լինել վթար, բայց մարդիկ դա պատկերանցնում են պայթյուն, սակայն այն կարող է լինել սերվերների խափանման տեսքով օրինակ»,- ասաց նա։
Մարտիրոսյանն նշեց, որ բջջային կապը նույնպես ունի խնդիր․ «Կոնկրետ իմ «Վիվա» և «Թիմ» բջջային կապերից եմ օգտվում, բայց մեկը մյուսի հետ ունի փոխկապակցվածություն, թե ոչ՝ չեմ կարող ասել», - նշեց փորձագետը և պատախասնելով հարցին՝ արդյոք տնտեսական ազդեցություն կարող է ունենալ նման խափանումը, ասաց․ «Այն, որ տնտեսական ազդեցություն ունենալու է՝ պարզ է, շատ ընկերություններ իրենց բիզնես էլեկտրոնային փոստը օգտագործում են Google-ի Gmail-ի գործիքը, նաև իրենց փաստաթղթաշրջանառությունը և պարզ է, որ շատերի մոտ դա խնդիրներ է առաջացրել»։
Գեղամ Ադյան