Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդիրը հրատապ լուծում է պահանջում. ԱԺ նախագահը՝ Ժապարովին․ տեսանյութ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին` Սադիր Ժապարովը ողջունել է Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը եւ դրա արդյունքում ընդունված հռչակագիրն ու նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը:
Ալեն Սիմոնյանը Ղրղզստանի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին` նշելով, որ այն պահանջում է հրատապ լուծում:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաեւ երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր:
04 Սեպտեմբեր, 2025 17:18
1696
ԱԺ-ն հաստատեց ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված վարկային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը
12 Հոկտեմբեր, 2026 15:44
ՍԴ-ն մերժել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների դիմումի քննարկումը
09 Հոկտեմբեր, 2026 19:04
Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ
07 Հոկտեմբեր, 2026 22:39