Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մասնակցի G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Հարավաֆրիկյան Հանրապետությունում նոյեմբերի 22-ին և 23-ին: Սպիտակ տան ղեկավարի փոխարեն G20-ի առաջնորդների հանդիպմանը կմասնակցի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Թրամփի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հարաբերությունները լարվել են վերջինիս` մայիսի 21-ին Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Հարավային Աֆրիկայում, իբր, զանգվածաբար սպանում են սպիտակամորթ ֆերմերներին: Ռամաֆոսան վճռականորեն մերժել է սպիտակամորթ փոքրամասնության «ցեղասպանության» մեղադրանքները: Որպես իր խոսքերի ապացույց՝ ԱՄՆ նախագահը ցուցադրել է մի քանի լուսանկար, որոնք, ավելի ուշ Reuters-ի հաղորդմամբ, արվել էին Կոնգոյում:

Ըստ Թրամփի՝ G20-ի 2026 թվականի գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերին՝ գոլֆի իր ակումբի և հանգստավայր-հյուրանոցային համալիրի տարածքում՝ Մայամիի մոտ գտնվող Դորալ քաղաքում:

127