Նիկոլ Փաշինյանը Էդրիան Մաքդոնալդի հետ հանդիպմանը շեշտել է նոր ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի, Մերձավոր արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում Dell technologies ընկերության նախագահ Էդրիան Մաքդոնալդի հետ։
Վարչապետը կարևորել է վերջինիս մասնակցությունը Digitec 2026–ին և համագործակցության ընդլայնումը Dell Technologies-ի հետ։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը շեշտել է առկա նախագծերի հետագա զարգացման և նոր ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունը։

Էդրիան Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը՝ միաժամանակ հավելելով, որ Dell technologies–ը պատրաստ է քննարկել մեր երկրում ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հետագա աշխատանքների շուրջ։
21 Նոյեմբեր, 2026 19:02
210
Ձեր պատկերացրած ամբողջական քարտեզը հրապարակեք խնդրեմ․ @haxtarshar @stntuk․ Նիկոլ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
20 Նոյեմբեր, 2026 19:06
Պատերազմի կուսակցությունների անվան մեջ «Հայաստան» բառը կա․ այդ բառն իրենց համար ծխածածկույթ է, որ թաքցնեն հակահայաստան լինելը․ վարչապետ
20 Նոյեմբեր, 2026 14:49
Նոր Սահմանադրության հանրաքվեն նաև անկախության հանրաքվե է. Նիկոլ Փաշինյան
20 Նոյեմբեր, 2026 14:14
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դառնում է իրականություն. Փաշինյան
21 Նոյեմբեր, 2026 17:25
Վաղը մենք պաշտոնապես կազդարարենք TRIPP ծրագրի մեկնարկը․ NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանին
21 Նոյեմբեր, 2026 13:37
Ձեր պատկերացրած ամբողջական քարտեզը հրապարակեք խնդրեմ․ @haxtarshar @stntuk․ Նիկոլ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
20 Նոյեմբեր, 2026 19:06