Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի՝ ամերիկյան Google ընկերությանը նշանակած 2,95 միլիարդ եվրո տուգանքը անվանել է «անարդար» և Եվրամիությանը սպառնացել է պատասխան միջոցներով: «ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի այս գործելակերպը ամերիկյան ընկերությունների նկատմամբ»,- գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում՝ Google-ից բացի հիշատակելով նաև Apple-ը, որը նույնպես բազմիցս տուգանվել է ԵՄ կարգավորող մարմինների կողմից:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ամերիկյան ընկերությունների դեմ իր «խտրական գործողություններով» Բրյուսելը սպառնում է ԱՄՆ աշխատատեղերին և ներդրումներին: Եթե տուգանքները մնան ուժի մեջ, Թրամփը խոստացել է 301-րդ հոդվածով ընթացակարգ սկսել, որը նախատեսում է պատասխան միջոցներ, այդ թվում` մաքսատուրքեր, այն երկրների դեմ, որոնք ԱՄՆ-ի համար բացասական առևտրային քաղաքականություն են վարում:

Եվրահանձնաժողովը Google-ին մեղադրել է առցանց գովազդի շուկայում մենաշնորհ ունենալու համար: Բրյուսելը պնդում է, որ Google-ը 2014 թվականից ի վեր իր ծառայություններն օգտագործում է ի վնաս մրցակիցների, ինչը Եվրամիության գործունեության մասին պայմանագրի 102-րդ հոդվածի խախտում է:

93