Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բեռլինում հավաքված «կամավորների կոալիցիայի» առաջնորդների հետ հեռախոսազրույցի ընթացքում նրանց տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքների մասին՝ նշելով, որ բանակցությունները լավ են անցել։

Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Թրամփը Բեռլին է զանգահարել նախագահական ինքնաթիռից՝ Չինաստանում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը լքելուց հետո։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինը ցանկանում է ավարտել հակամարտությունը, իսկ իրենց բանակցությունները կնպաստեն Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։

33