
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մինչ նախագահ Թրամփը ճաշելիս է եղել իր կաբինետի անդամների հետ Վաշինգտոնի «Joe's Stone Crab» ռեստորանում, «Code Pink» կազմակերպության հակապատերազմական ակտիվիստները մտել են ռեստորան և սկսել վանկարկել. «Ազատ Վաշինգտոն։ Ազատ Պաղեստին։ Թրամփը մեր ժամանակների Հիտլերն է»։
Ըստ տեղեկությունների՝ նախագահը երեկոն հատկացրել է իր կաբինետի անդամների հետ ճաշելուն՝ փորձելով ցուցադրել իր հակահանցագործության քաղաքականությունը երկրի մայրաքաղաքում։
«Washingtonian» հրատակարության խմբագրի խոսքով՝ ռեստորանը շրջապատված է եղել Գաղտնի ծառայության գործակալներով, որոնք անվտանգության ստուգումներ են անցկացրել և հետ էին ուղարկել հաճախորդներին, որոնք հույս ունեին սեղան ստանալ առանց նախնական ամրագրման, բայց դա չի խանգարել ակտիվիստներին ներս մտնել։
Ակտիվիստներին ռեստորանից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները։