Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է հիշի պատմությունը և չմոռանա Նապոլեոնին ու Հիտլերին, որոնք փորձել են նվաճել Ռուսաստանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նախարարը հիշեցրել է ֆրանսիացի առաջնորդի այն հայտարարությունները, որոնք նա արել էր անցյալ տարվա նոյեմբերին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։ Այդ ժամանակ Մակրոնը նշել էր, որ Ռուսաստանը «ինքն է ընտրել պատերազմի ուղին» և որ Մոսկվան «չի կարող հաշտվել իր պատմության հետ»։
Լավրովի խոսքով՝ «եթե որևէ մեկը չի կարողանում հիշել Ռուսաստանի պատմությունը, ապա դա հենց ֆրանսիացիներն են»։ Նա հավելել է, որ պատմությունը չի սահմանափակվում Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի այն պնդումներով, թե վերջին հարյուր տարվա ընթացքում Ռուսաստանը սանձազերծել է 19 պատերազմ։
«Պատմությունը այն մասին է, թե ինչպես՝ սկսած Նապոլեոնից և շարունակելով Հիտլերով, գրեթե ամբողջ Եվրոպան մոբիլիզացվել է՝ Ռուսաստանին հաղթելու և ոչնչացնելու նպատակով։ Այստեղից է սկսվում պատմությունը, և սա այն է, ինչը մեր ժողովուրդը երբեք չի զիջի»,– ասել է Լավրովը։
Նա այս հայտարարությունն արել է 2025 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում։