Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։


Վերջերս Ադրբեջանի նախագահը պարբերաբար օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» տերմինը, որը հակասում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրում օգտագործված «Թրամփի ուղի» անվանը: ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը վարչապետին խնդրեց մեկնաբանություն այս հարցի հետ կապված: 

«Գոյություն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ իրականություն: ՀՀ տարածքում լինելու է «Թրիփ» անունով ենթակառուցվածք և այս արձանագրության տակ կա ԱՄՆ նախագահի և նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը: Արձանագրված է, որ «Թրիփ» նախագիծը ՀՀ-ի և ԱՄՆ-ի  քննարկման օրակարգի հարց է: Սա է օբյեկտիվ իրականությունը, մնացածը սուբյեկտիվ  իրականություն է: Եվ ես հստակ ասում եմ, որ ՀՀ տարածքում չի կարող լինել պարզապես այդ անունով գոյություն ունեցող ենթակառուցվածք: Բայդ այդ անունը Ադրբեջանում օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով այնքան պոպուլյար է դարձել, որ Ադրբեջանը իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք  կարող է անվանել ցանկացած անունով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ մնացածը լիրիկա է, սուբյեկտիվ իրականություն, որի իրավունքը  և որի երջանկությունը կամ դժբախտությունը բոլորս էլ երբեմն ունենում ենք: 
 

Մանրամասները՝ տեսանյութում

222