Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«2021-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, սիրելի գյումրեցիներ, դուք ձեր քվեն տվեցիք մասնակցելով ընտրություններին, որի արդյունքում ՔՊ-ն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցրած ուժը չէր հավաքել մեծամասնություն, և մենք հարգելով ձեր տված քվեն այդ ուժի ներկայացուցչին, մեր ավագանու ձայներով ընտրեցինք որպես համայնքապետ՝ ստորագրելով կոալիցիոն հուշագիր: Աշխատանքի մեծ ու երկար փուլեր անցնելով տարաձայնություններ սկսվեցին  և կոալիցիոն հուշագիրը խզվեց մեր կողմից: ՔՊ-ն Գյումրու ավագանիում սկսեց աշխատել որպես ընդդիմադիր խմբակցություն»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: 

«Ու երբ խոսում են բռնաճնշումների ու իշխանազավթումների մասին, սիրելի գյումրեցիներ, ես ձեզ վստահեցնում եմ, եթե մենք բռնաճնշող ու իշխանազավթող լինեինք, այդ ավագանիներին ինչի՞ էինք ասում մանդատները դրեք, փոխարենը՝ 3 հոգու կասեինք մեր ասած թեկնածուին ընտրեք»,- հավելեց պատագամավորը, եզրափակելով. «Սիրելի գյումրեցիներ, ես վստահ եմ, որ դուք թե մեր վերաբերմունքը, թե նախորդ իշխանությունների վերաբերմունքը շատ լավ տեսնում եք՝ ուղղակի քայլելով Գյումրիում»: 
 

316