Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզում բնակվող երեք տղամարդ իրացնելու նպատակով պետք է ձեռք բերեն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ:

«Իրավապահների օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումները տրամաբանական ավարտին հասան սեպտեմբերի 9-ին: Ժամը 15-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհին, երեքն էլ ձերբակալվեցին ու նրանցից մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:

Խուզարկությամբ տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվեց մարիխուանայով փաթեթ, իսկ «Օպելում»` պոլիէթիլենային տոպրակով մոտ 855 գրամ մարիխուանա։

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում:

383