Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկյան վարչակազմը Սպիտակ տանը սկսել է 200 միլիոն դոլար արժողությամբ պարահանդեսային դահլիճի շինարարությունը՝ իրականացնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաղեմի երազանքը: Այս մասին հայտնել է The Washington Post-ը:

Նոր կառույցը կգտնվի Սպիտակ տան արևելյան թևի մոտ, որը կառուցվել է 1902 թվականին: Այն կկարողանա ընդունել մինչև 650 մարդու: Ներկայումս Սպիտակ տան ամենամեծ սենյակը՝ Արևելյան սենյակը, նախատեսված է 200 մարդու համար: Ինչպես նախկինում հաղորդվել էր, շինարարությունը պետք է ավարտվի մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը:

ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի պաշտոնական նստավայրը՝ Սպիտակ տունը, սկսել է կառուցվել 1792 թվականին՝ ճարտարապետ Ջեյմս Հոբենի նախագծով։ Վաշինգտոնն ինքն է ընտրել շենքի տեղը, որի շինարարությունն ավարտվել է 1800 թվականի նոյեմբերի 1-ին։ Նույն օրը այնտեղ է տեղափոխվել ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսը։ Շենքը վերակառուցվել է 1815-1817 թվականներին՝ 1814 թվականի հրդեհից հետո։

65