Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Թրամփի ուղու» երկու ուղղությամբ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման նպատակով ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համատեղ եռակողմ տեխնիկական աշխատանքային խումբ է ստեղծվել, որը նոյեմբերի 6-ին անցել է աշխատանքի՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ դա վերաբերում է երկաթուղիներին և մայրուղիներին, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերին:

Բայրամովը նաև հայտնել է, որ Ադրբեջանը գործնականում ավարտել է իր տարածքում տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում՝ ավտոմոբիլային և երկաթուղային ուղիների շինարարությունը: Աշխատանքը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել հաջորդ տարվա սկզբին։

218