Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ալ-Նասրը» պատրաստվում է շարունակել օգտագործել իր հսկայական ֆինանսական ռեսուրսները՝ թիմի կազմը ուժեղացնելու համար։ Fichajes-ի տեղեկություններով՝ սաուդյան ակումբը 130 միլիոն եվրո է առաջարկել «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի համար։

Սակայն մանչեսթերյան ակումբը նույնիսկ չի ցանկացել բանակցություններ սկսել արաբական թիմի հետ։ Գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Ֆոդենին անձեռնմխելի է համարում։

Գվարդիոլայի համար կարևոր են ոչ միայն Ֆիլի խաղային որակները, այլև այն փաստը, որ նա ակումբի ակադեմիայի սան է։ Նշվում է, որ իսպանացի մասնագետը լիովին վստահում է խաղացողին։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 2 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Transfermarkt-ը անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։

148