Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Փոխվարչապետը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս դինամիկան: Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը կարևորել է վերջին տարիներին երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ընդլայնման վերաբերյալ:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իտալիա փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կրթական, մշակութային, տեխնոլոգիական և մի շարք այլ ուղղություններով համագործակցության ներկա վիճակին և հեռանկարներին:

109