Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ըստ այս կարգավորումների՝ օֆշորային ընկերությունները չեն կարող մասնակցել գնումների գործընթացին, այն պարզ պատճառով, որ թվային ֆիլտրը չի աշխատելու, այդ թվում՝ գնումներին չեն կարող մասնակցել այն իրավաբանական անձինք, որոնց  սեփականատերերը օֆշորային ընկերություններ են։ Այս մասին կառավարության նիստում «Գնումների մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այսինքն՝ այն ընկերությունները, որոնց բեժնետերերը բացահայտված չեն, ուղղակի չեն կարողանալու մասնակից լինել։ Ես չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց դա փաստ է։ Հայտարարել, որ ընկերության շահառուն սա է, կամ նա է, դա ընդամենը դեկլարացիա է և դրանով չենք բացահայտում իրականությունը»,-ասաց փոխվարչապետը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նկատեց, որ, ըստ այս կարգավորման, մրցույթի մասնակիցը ներկայացնում է իրական շահառուների վերաբերյալ տվյալներ, եթե չի ներկայացնում, հետեւաբար չի կարող մասնակցել գնումներին. «Եթե կարծում ենք, որ ընդհանրապես պետք է սահմանափակել օֆշորային երկրների մասնակցությունը, դա կարծում եմ՝ մի փոքր խնդիրներ կարող է առաջացնել։ Դա մի հարց է, որ Ազգային ժողովում քննարկումների փուլում պետք է քննարկվի»։

435