Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 16-ի հերթական նիստում հաստատել է ԿԸՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը։ Կանոնադրությամբ հաստատվել է կառույցի նոր կառուցվածքը։ Այն նախագծվել է՝ հիմքում ունենալով ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։

Այս մասին հայտնել է ԿԸՀ-ն:

Հանձնաժողովը մեկ այլ նախագծով ձևավորել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 2025 թվականի առաջին փուլի ամենամյա պարտադիր ատեստավորման հանձնաժողովը։

ԸԸՀ անդամների ամենամյա ատեստավորման պահանջն ամրագրված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում արված փոփոխություններով։

Ատեստավորման նպատակն է ստուգել հանձնաժողովների անդամների մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունները։

136