
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականի սեպտեմբերի 16-ին ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել են ապօրինի 590 հատ խեցգետնորսիչ և 18 հատ ձկնորսական ցանց։
Այս մասին տեղեկացրել են Էկոպարեկային ծառայությունից:
Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, 94 հատ խեցգետին բաց է թողնվել լիճ:
Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N865-Ն որոշմամբ՝ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները, համաձայն որի՝ 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել, իսկ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով՝ ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։