ՀՀ Արարատի մարզի Հովտաշեն համայնքից դեպի Մասիս քաղաք, ջրբաշխ կայանի մոտ ցանցերով ձկնոսություն կատարելու վերաբերյալ ահազանգի հետքերով, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառման արդյունքում վերոնշյալ վայրից առգրավվել է ձկնորսական տիրազուրկ 4 ցանց։

Ստուգվել են ձկնորսների համապատասխան թույլտվությունները։

Վերահսկողական միջոցառումները կրում են շարունակական բնույթ, հայտնում են ՀՀ ԲԸՏՄ-ից: 

392