
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հանդիպել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանի ղեկավարած պատվիրակության հետ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանության ոլորտում փոխգործակցության հարցեր, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության, թռչունների պաշտպանության և էկոկրթության ուղղություններով։
Կողմերը կարևորել են համագործակցության ընդլայնումը համատեղ նախաձեռնությունների մշակման ուղղությամբ, որոնք կխթանեն միջազգային լավագույն փորձի ներդրումը և վերահսկողական մեխանիզմների կատարելագործումը։
ԲԸՏՄ–NABU համագործակցությունը կշարունակվի նաև առաջիկա տարիներին՝ ընդգրկելով ոչ միայն բնապահպանական ոլորտային ծրագրեր, այլև իրազեկման ու կրթական համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի պահպանության հանրային գիտակցության բարձրացմանը։