Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օրեր առաջ Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 8-ամյա երեխա՝ աջ ձեռքի շրջանում կծած վերք ախտորոշումով։ Ըստ հարազատների՝ երեխայի մատը կծել է ծովախոզուկը։ Այս մասին տեղեկացրել է Սպիտակի ԲԿ-ն:

Անմիջապես իրականացվել է հակակատաղության պատվաստում, հակակատաղության իմունոգլոբուլին, երեխան ըստ պատվաստումների ազգային օրացույցի ստացել է բոլոր պատվաստումները։

Դեպքից երկու օր անց կենդանին սատկել է, ինչից ելնելով երեխան ստացել է նաև հակակատաղության  պատվաստման երկրորդ դեղաչափը:

Սպիտակի ԲԿ-ն հիշեցնում է, որ Առողջապահության նախարարության կողմից բոլոր բժշկական կենտրոնները ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով։

Շան կամ այլ կենդանու կողմից կծելու, ճանկռելու կամ վնասելու դեպքում, եթե որևէ վնասվածք նկատելի չէ, պետք է անմիջապես դիմել տեղամասային բժշկին, ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և խուսափել հնարավոր բարդություններից։

Անկախ նրանից՝ կծած կենդանին վայրի է թե ընտանի, տուժածը պետք է ստանա անհրաժեշտ պատվաստանյութ ու մասնագիտական բուժօգնություն:

 

88