
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այս տարվա մեջ ունեցել ենք նաև մահվան դեպքեր, և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը:
Սիրելի՜ քաղաքացիներ,
Զգոնության կոչ եմ ուզում անել. շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, դիմե´ք ձեր տեղամասային բժշկին:
Մենք բոլոր բուժհաստատություններին ապահվել ենք կատաղության դեմ պաստվաստանյութով:
Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով:
Մի´ ուշացրեք, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքն անխուսափելի է»,- գրել է նախարարը: