Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և վերահսկող հանձնաժողովի ընտրությունների հետ կապված մամուլում տարածվող սուտն ու զրպարտությունը այն աստիճան են կտրված իրականությունից, որ նույնիսկ ծիծաղ չեն առաջացնում։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կուսակցության վարչության անդամ Վահագն Ալեքսանյանը։

«ՔՊ վարչության և վերահսկողի քվեարկության ու հաշվարկի ամեն մի վայրկյանը եղել է ուղիղ եթերում։ Քվեատուփից դուրս եկած յուրաքանչյուր քվեաթերթիկ ցույց է տրվել ուղիղ եթերում։ 

Քիչ հետո էլ նախատեսվածի պես սքաներով հաշվարկից հետո կիրականցվի  քվեաթերթիկների մանուալ (ձեռքով) հաշվարկ, որը ևս ընթանում է ուղիղ եթերում։ 

Թե ինչպե՞ս էր կարելի այսպիսի թափանցիկությունից հետո Գյուլնազ տատի հեքիաթների ժանրում ստեղծագործություններ գրել, չեմ հասկանում»,-նշել է նա։

Ավելի վաղ կուսակցությունից հայտնել են, որ ՔՊ վարչության, վարչության նախագահի, վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրությունների քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկը ավարտվել է։

Ներկայումս, նախատեսված կարգով, նախնական արդյունքներն արձանագրելու համար տեղի է ունենում քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ։

261