Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Civic.am-ը գրում է․

Օրերս Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը, որը գլխավորում է իրենց դաշինքի ցուցակը, տեսանյութ էր հրապարակել և հայտարարել, թե Պետգույքի կառավարման կոմիտեի կայքում վերջին ժամանակներս երկրների ցանկում, որտեղից Հայաստանում հնարավոր է գույք գնել, հայտնվել է նաև Ադրբեջանը։ Ռուսաստանցի օլիգարխի եղբորորդին նաև հարց էր հնչեցրել՝ ակնարկելով, որ ադրբեջանցիներին Հայաստանում գույք գնելու իրավունք տալը Ադրբեջանի նախապայմաններից մեկն է խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Դիմեցինք Պետական գույքի կառավարման կոմիտեին հարցով՝ արդյոք Կարապետյանի պնդումը, թե Ադրբեջանի անունը երկրների ցանկում նոր է ավելացվել, և ակնարկը, որ դա արվում է Ադրբեջանի նախապայմանների տիրույթում, համապատասխանո՞ւմ են իրականությանը։

Ի պատասխան մեր հարցման Կոմիտեից պատասխանեցին, որ էլեկտրոնային աճուրդի հարթակում առկա երկրների ցանկը տեխնիկական բնույթ ունի և ներառում է աշխարհի բոլոր երկրների անվանումները հարթակի ստեղծման պահից ի վեր։ Այդ ցանկում որևէ երկրի առկայությունն ինքնին չի նշանակում, որ տվյալ երկրի քաղաքացիները կարող են ձեռք բերել պետական և համայնքային գույք։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

424