Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ղազախստանում ընթանում է Silk Way Star միջազգային երաժշտական ​​նախագիծը, որին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Առաջին փուլում 12 մասնակիցներից յուրաքանչյուրը կատարել է իր մայրենի լեզվով երգ։

Մրցույթի ընթացքում տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն․  առաջին անգամ միջազգային մրցույթում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները միմյանց տվել են ամենաբարձր միավորը։

Նշենք, որ Ադրբեջանը ներկայացնող ժյուրին՝ «Եվրատեսիլից» հայտնի Էֆենդին (Սամիրա Էֆենդի), իր ամենաբարձր՝ 10 միավորը տվել է Հայաստանի ներկայացուցիչ երգիչ Սարո Գևորգյանին։

Հայաստանի ժյուրիի անդամ Վրեժ Կիրակոսյանը նույնպես բարձր է գնահատել «Silk Way Star» հաղորդման եթերում Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը՝ նրան տալով 10 միավոր։

Առաջին փուլում ոչ մի մասնակից չի լքել նախագիծը, ինչը նշանակում է, որ բոլոր մասնակիցները կշարունակեն պայքարել հաղթանակի համար։ Միջազգային մրցույթին մասնակցում են նաև Վրաստանը, Մալայզիան, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Մոնղոլիան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Հարավային Կորեան։

 

888