Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ես միակողմանի չեմ խոսում խաղաղության մասին, մենք խաղաղության մասին թղթեր ունենք ստորագրված: Բացի այդ, այնպես չէ, որ միայն ես եմ խոսում խաղաղության մասին», - Ստրասբուրգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Փաշինյանը: 

Անդրադառնալով հարցին, թե ՄԱԿ-ի ամբիոնը դարձել է որոշակի հարցեր պարզելու վայր, վարչապետն ասաց, որ այն ոչ թե պարզելու, այլ պարզաբանելու, դիրքորոշումները ձևակերպելու և դրանք հնարավորինս մոտեցնելու  համար է: 

Համեմատելով խաղաղությունը նորածին երեխայի հետ՝ Փաշինյանն ասաց, որ ինչպես նոր ծնված երեխան պետք է մեծանա, կայանա, այնպես էլ խաղաղությունը. «Մենք լավ ասացվածք ունենք՝ երեխան հիվանդանալով է մեծանում: Էս երեխան էլ է հիվանդանալու»:

«Լիքը մարդ Հայաստանում և Հայաստանից դուրս շատ ոգևորված են, որ ապացուցեն, որ սա խաղաղություն չէ, սա ընդամենը փուչ հայտարարություն է: Ես ասում եմ, որ մենք կփորձենք ապացուցել հակառակը, և թույլ տվեք համոզմունք արտահայտել, որ կապացուցենք», - եզրափակեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում

845