Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ CNN-ը, MS NOW-ն և Politico-ն այլևս մուտք չեն ունենա Սպիտակ տուն՝ մեղադրելով նրանց կեղծ լուրեր և ստեր հրապարակելու համար: Դոնալդ Թրամփը նաև սպառնացել է ընդլայնել լրատվամիջոցների ցանկը, որոնք կունենան նման սահմանափակումներ:
Թրամփը հայտարարել է, որ MS NOW-ն փոխել է իր նախկին MSNBC անվանումը՝ փոքր լսարանի և վստահության ցածր մակարդակի պատճառով: Նա նաև պնդել է, որ Politico-ն անօրինական կերպով կառավարությունից ստացել է 8 միլիոն դոլար բաժանորդային վճար Ջո Բայդենի նախագահության ընթացքում:
CNN-ը ի պատասխան հայտարարել է, որ լիովին աջակցում է իր թիմին և կշարունակի աշխատանքը: Հեռուստաալիքից ընդգծել են, որ ԱՄՆ Սահմանադրությունը պաշտպանում է լրագրողների՝ առանց իշխանությունների միջամտության կառավարության գործունեությունը լուսաբանելու իրավունքը, իսկ հնարավոր արգելքն անվանել են «անօրինական ոտնձգություն այդ իրավունքի նկատմամբ»: