Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը շնորհավորում է հոկտեմբերի 1-ի՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ։
Այդ առթիվ հիմնադրամը ներկայացնում է համառոտ տեղեկանք աշխարհում և Հայաստանում ծերացման և տարեցների վերաբերյալ:
- Աշխարհի բոլոր տարածաշրջաններում բնակչությունը ծերանում է, քանի որ մարդիկ ավելի երկար են ապրում և ունենում են ավելի քիչ երեխաներ, ինչը հանգեցնում է ժողովրդագրական խորը փոփոխությունների:
- 2024-2025 թթ. 65 կամ ավելի բարձր տարիքի մարդկանց թիվն ավելացել է 23 միլիոնով:
- ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2025-2050 թվականներին համաշխարհային բնակչությանը կավելանա ևս 721 միլիոն տարեց:
- 2025-2050 թվականներին միջին եկամուտ ունեցող երկրներում կլինի տարեցների թվի ամենամեծ աճը՝ մոտ 606 միլիոն մարդ:
- Ցածր եկամուտ ունեցող երկրներում կդիտվի տարեց մարդկանց ամենամեծ հարաբերական աճը՝ մոտ 162 տոկոսով:
- 1974-2024 թվականներին 65+ տարեկան մարդկանց համաշխարհային մասնաբաժինը գրեթե կրկնապատկվել է՝ 5.5 տոկոսից հասնելով 10.2 տոկոսի:
- ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2024-2074 թվականներին այս համամասնությունը կրկին կկրկնապատկվի՝ հասնելով 20.7 տոկոսի: Նույն ժամանակահատվածում 80 և բարձր տարիքի մարդկանց թիվը, ըստ կանխատեսումների, ավելի քան կքառապատկվի:
- 2020 թվականին 50 և բարձր տարիքի մարդիկ կազմել են համաշխարհային բնակչության 24%-ը և ապահովել են համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 34%-ը: Նրանց ներդրումը մինչև 2050 թվականը, ըստ կանխատեսումների, կաճի՝ հասնելով համաշխարհային ՀՆԱ-ի 39%-ի:
- 50 և բարձր տարիքի մարդիկ 2020 թվականին արել են համաշխարհային սպառողական ծախսերի կեսը (35 տրիլիոն դոլար), իսկ մինչև 2050 թվականը այդ թիվը կհասնի գրեթե 60%-ի (96 տրիլիոն դոլարի):
Հայաստանում
Ծերացումը Հայաստանում
- Կյանքի սպասվող միջին տևողությունը կազմում է 77.7 տարի, տղամարդկանց համար՝ 74.1, կանանց համար՝ 81 (ՀՎԿ, 2023)։
- Տարեցների կախյալության գործակիցը՝ 15-64 տարեկանների հարաբերակցությունը 65+ տարիքի բնակչությանը, 2050 թվականին կլինի մոտ 3։1 (1990-ին՝ 11։1, 2024-ին՝ 5։1)։
- Ծերացման արդյունքում հիմնավոր փոփոխության կենթարկվի բնակչության սեռատարիքային կառուցվածքը՝ այսպես կոչված բնակչության բուրգը։
ՄԱԿ Բնակչության հիմնադրամը նաև ներկայացրել է Գեղարքունիքի մարզի Տրետուք բնակավայրում ապրող Կարապետ և Վարդի Ղարիբյանների մասին պատմությունը:
01 Հոկտեմբեր, 2025 13:53
476
Տարեցների աշխատանքների ցուցադրություն-վաճառք՝ տարեցների միջազգային օրվա առիթով
01 Հոկտեմբեր, 2024 23:18
Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ Լոռու մարզում բնակվող տարեցներին ու հաշմանդամներին
27 Հոկտեմբեր, 2021 02:47
Տարեցների ձեռարվեստի ցուցադրություն` ներկայացնելու ազգային ոչ նյութական մշակութային ժառանգությունը
29 Սեպտեմբեր, 2021 16:24
«Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես
26 Մայիս, 2026 16:50
Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է
22 Մայիս, 2026 11:05
Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը միջուկային անվտանգության միջազգային ջանքերին
30 Ապրիլ, 2026 22:16
Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը
16 Մայիս, 2026 10:25
Աշտարակն՝ այսօր
13 Մայիս, 2026 21:36
1 օր ջուր չի լինի
06 Մայիս, 2026 18:15