Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարևոր շեշտադրումներ կատարեց Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության, ժողովրդավարության զարգացման և խաղաղության վերաբերյալ։
«Հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունները, բաց սահմանները էլ ավելի են ուժեղացնելու ՀՀ-ի ժողովրդավարությունը, տնտեսությունը և, բնականաբար, նաև իրավակարգը։ Եվ հենց սրա դեմ են պայքարում տխրահռչակ ուժերը», – հայտարարեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այդ ուժերը հակադրվում են ոչ միայն երկրի խաղաղ զարգացման օրակարգին, այլև՝ ժողովրդավարական արժեքներին և ազգային առաջընթացին։
«Այդ ուժերը պայքարում են ազատ և ժողովրդավար Հայաստանի դեմ, բայց նրանք չգիտեն, որ այդ պայքարում ի սկզբանե ջախջախված են», – ընդգծեց ՔՊ քարտուղարը՝ հավելելով, որ Հայաստանը պատմական ձեռքբերումներ ունի, և իշխանությունը նպատակ ունի ամրապնդել այդ հաջողությունները։
«Սիրելի հայրենակիցներ, մենք պատմական ձեռքբերումներ ունենք ու ամրացնելու ենք այդ ձեռքբերումները, խաղաղությունը, և միասին կառուցելու ենք ազատ, ժողովրդավար ՀՀ», – եզրափակեց Հովհաննիսյանը։