Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15-16-ը կայցելի Ադրբեջան․ այցի ընթացքում նախատեսված են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ։ 

Օրակարգը ներառում է բանակցություններ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ակնկալվում է նաև, որ նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  Այս մասին հայտնում է  թուրքական Anadolu գորժակալությունը։

Քննարկվելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Անկարան ողջունում է կայուն խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը և սատարում է բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը»,- նշում է գործակալությունը։

Օրակարգի հիմնական թեմաներն են լինելու նաև առևտուրն և տնտեսությունը, անվտանգություն և պաշտպանություն, բազմակողմանի համագործակցությունը, այդ թվում՝  Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի նախապատրաստական հարցերը և COP31-ի վերաբերյալ դիրքորոշումների համակարգումը։

Կողմերը նաև նախատեսում են մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների շուրջ։

150