Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին օրերին լրատվամիջոցներում ակտիվորեն շրջանառվում են հաղորդագրություններ այն մասին, թե Իրանը վերացրել է հիջաբի պարտադիր կրումը։

Հիջաբ կրելուց հրաժարվելու համար տուգանքների և տույժերի վերացման մասին հայտարարել էր Նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհամմադռեզա Բահոնարը։ Սակայն կարևոր է նշել, որ երկրում դեռևս պաշտոնական օրենք չի ընդունվել այն չեղարկելու մասին։

Հիջաբ կրելու հարցը Իրանում քննարկվում է երկար ժամանակ, մասնավորապես՝ ոստիկանության կողմից ծեծի ենթարկված Մահսա Ամինիի մահից հետո բռնկված զանգվածային բողոքի ցույցերից հետո։ Ակնհայտ է, որ իրանական իշխանությունները որոշել են չսրել իրավիճակը երկրի ներսում, և այսօր շատ կանայք ազատորեն քայլում են փողոցներով գլխաբաց՝ առանց պատժից վախենալու, բայց ներկայումս չկա որևէ իրավական դրույթ, որը կվերացնի հիջաբը։

843