Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆիլիպինների Մինդանաո կղզու ափերի մոտ, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում, 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 10:27-ին (Մոսկվայի ժամանակով՝ 13:27)՝ Սանտյագո քաղաքից 24.9 կիլոմետր արևելք, բնակչությունը՝ 2600 մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 60.1 կիլոմետր խորության վրա:

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

501